Ապրիլի 24, 2024

Օրվա հոբելյար․ Ուիթնի Հյուսթոն

By Ավետ Բադալյան Օգոստոսի 09, 2022

Ուիթնի Հյուսթոնն ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր, նախկինում նաև՝ ֆոտոմոդել է։ Նա հայտնի էր իր վոկալային տվյալներով և սկանդալային անձնական կյանքով։ Հյուսթոնը նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը» (անգլ.՝ The Bodyguard) ֆիլմն է՝ Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես միշտ սիրելու եմ քեզ ») երգը համաշխարհային հիթ է դարձել։

Նա ձայնագրել է յոթ ստուդիական և երեք սաունդթրեկ ալբոմ։ Առաջինը "Whitney Houston" (1985) ալբոմն էր, որին հաջորդեցին ''Whitney'' (1987), ''I'm Your Baby Tonight'' (1990), ''My Love Is Your Love'' (1998), ''Just Whitney...'' (2002), ''One Wish: The Holiday Album'' (2003) և ''I Look to You'' (2009) ալբոմները։

2009 թ. երգչուհին թողարկեց իր վերջին՝ "I Look To You" (Բառացի թարգմանությամբ՝«Ես նայում եմ քեզ») ալբոմը, որը Գերմանիայի, Կանդայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր։

Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով։ Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards: Նա բոլոր ժամանակների ամենաշատ մրցանակներ ունեցող կին արտիստն է։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ