Մայիսի 02, 2024

Օրվա հոբելյարներ. Սեմ Հանթ

By Ավետիք Բադալյան Դեկտեմբերի 08, 2021
Օրվա հոբելյարներ. Սեմ Հանթ Saving Country Music

Սեմ Հանթը ամերիկացի քանթրի երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր է։ Նրա Montevallo առաջին ալբոմն ստացել է ոսկե հավաստագիր RIAA-ից, իսկ նրա երեք սինգլները՝ «Leave the Night On»«Take Your Time» և «House Party», ստացել են պլատինե հավաստագիր և գլխավորել Hot Country Songs հիթ-շքերթը։ Դրա շնորհիվ Սեմ Հանթը դարձել է առաջին քանթրի երաժիշտը, որի առաջին ալբոմի բոլոր սինգլներն ընդգրկվել են Billboard Hot 100 հիթ-շքերթի top-40-ում, ինչպես նաև երկրորդ տղամարդ մենակատարը SoundScan-ի պատմության մեջ, որին հաջողվել է գլխավորել Top Country Albums և Hot Country Songs հիթ-շքերթները իր առաջին ալբոմով՝ լինելով սկսնակ երաժիշտ։ Այսօր նրա ծննդյան օրն է: Լսենք նրա երգերը:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ