Նոյեմբերի 21, 2024

Օրվա հոբելյար․ Արաքսյա Գյուլզադյան

By Արսեն Հայրապետյան Հունիսի 05, 2023

       Արաքսյա Կարապետի Գյուլզադյան (հունիսի 5, 1907ԱլեքսանդրապոլԵրևանի նահանգԿովկասի փոխարքայությունՌուսական կայսրություն - հոկտեմբերի 7, 1980), հայ մեծանուն երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։

       Նախնական կրթություն ստացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Սկզբում հանդես է եկել ինքնագործ խմբերում։ 1926 թվականից հաստատվել է Երևանում և մինչև 1955 թվականը եղել է Հայաստանի Ռադիոկոմիտեի ժողգործիքների անսամբլի մեներգչուհի։ 1955-1967 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Կատարել է հայկական, ադրբեջանական, իրանական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (ռոմանսներ և երգեր)։ 1939 և 1965 թվականներին Մոսկվայում մասնակցել է հայ արվեստի տասնօրյակներին։ Եղել է Շերամի երգերի լավագույն կատարողներից («Քեզանից մաս չունիմ», «Շորորա», «Դու իմ մուսան ես» և այլն)։ Նրա ուսուցիչներից է եղել Ռոմանոս Մելիքյանը։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ