Ապրիլի 29, 2024

Օրվա հոբելյարներ. Նաիրուհի Ալավերդյան

By Ավետիք Բադալյան Հունիսի 25, 2023

Նաիրուհի Իսահակի Ալավերդյանը հայ խորհրդային պարուհի, երգչուհի է, ՀՀ վաստակավոր արտիստ։

Ծնվել է Ստեփանակերտում, Իսահակ Ալավերդյանի և Քնարիկ Սուլեյմանյանի ընտանիքում։ Ավարտել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական ուսումնարանը, Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1958 թվականից՝ Ղարաբաղի երգի-պարի պետական անսամբլի մեներգչուհի-պարուհի, 1978 թվականից՝ «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի։ 

Ալավերդյանի երգացանկում կան նաև արտասահմանյան երգիչների կատարումներ։ Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Պարսկաստանում։

Last modified on Կիրակի, 25 Հունիսի 2023 05:36
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ