Դիմա Նիկոլայի Բիլան (Վիկտոր Նիկոլայի Բելան), ռուս երգիչ, առավել հայտնի որպես Դիմա Բիլան։ 2008 թվականի հունիսին մականունը դարձել է իր իսկական անունն ու ազգանունը։
Դիմա Բիլանը ներկայացրել է Ռուսաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում երկու անգամ. 2006 թվականին «Never Let You Go» երգով՝ գրավելով երկրորդ հորիզոնական, և 2008 թվականին «Believe» երգով՝ գրավելով առաջին հորիզոնականը և դառնալով առաջին ռուս երգիչը, որ հաղթել է Եվրատեսիլ մրցույթը։
Դիմա Բիլանը Կաբարդա-Բալկարիայի, Չեչնիայի, Ինգուշիայի վաստակավոր արտիստ է և Կաբարդա-Բալկարիայի ժողովրդական արտիստ։