Նոյեմբերի 24, 2024

Օրացույց - 02․01․2022

By Արցախի հանրային ռադիո Հունվարի 02, 2022
1492թ․ -  Գրանադայի գրավումով ավարտվեց Ռեկոնկիստան՝ պիրենեյան քրիստոնյաների՝ մուսուլմանների կողմից Պիրենեյան թերակղզում գրավված տարածքների վերանվաճման երակարատև գործընթաց։
1757թ․ -   Միացյալ Թագավորությունը գրավեց Հնդկաստանի Կալկաթա քաղաքը։
1788թ․ -   Ջորջիան դարձավ ԱՄՆ-ի 4-րդ նահանգը։
1826թ․ -   մահացել է Հովակիմ Լազարյանը, հայ գրող, հայ ազգային- ազատագրական շարժման գործիչ, եղբոր՝ Հովհաննես Լազարյանի կտակի համաձայն 1815 թվականին Մոսկվայում հիմնադրել է Լազարյան ճեմարանը (ծն. 1743 թ.)։
1843թ․ -   առաջին անգամ բեմադրվեց գերմանացի երգահան Ռիխարդ Վագների «Թռչող հոլանդացին» օպերան։
1920թ․ -   ծնվել է ամերիկացի նշանավոր ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը։
1959թ․ -   ԽՍՀՄ-ը տիեզերք ուղարկեց լուսնի հետազոտման առաջին միջտիեզերական ավտոմատ կայանքը՝ «Լունա-1»։
1976թ․ -   մահացել է Վերներ Հայզենբերգը, գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից (ծն. 1901 թ.)։
1976թ․ -   ծնվել է իսպանացի դերասանուհի Պաս Վեգան, խաղացել է Մեծ Եղեռնի մասին պատմող «Արտույտների ագարակը» ֆիլմում, մարմնավորելով Նունիկի դերը։
1998թ․ -   Ռուսաստանում շրջանառության մեջ մտավ նոր ռուսական ռուբլին։
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ