1788՝ Կոնեկտիկուտը դարձավ ԱՄՆ-ի 5-րդ նահանգը։ 1792՝ Յասսինյան հաշտության պայմանագրով ավարտվեց 1787-1792 թվականների ռուս-թուրքական պատերազմը։ 1908՝ ծնվել է ֆրանսիացի կին գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս, Ժան Պոլ Սարտրի կյանքի ընկերուհի Սիմոնա դը Բովուարը: 1924՝ ծնվել է հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը։ 1945՝ ծնվել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ։ 1950՝ ծնվել է դրամատուրգ, արձակագիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը: 1955՝ ծնվել է հայ ռեժիսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը։ 1996՝ ռուս-չեչենական առաջին պատերազմի ժամանակ չեչեն գրոհայինները Դաղստանի Կիզլյար քաղաքում գերի վերցրեցին մոտ 3700 բնակչի։ 2007՝ Էփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց iPhone-ը։ Twitter