մ.թ.ա. 49՝ Հուլիոս Կեսարը անցավ Ռուբիկոն գետը, իսկ նրա «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձավ թևավոր խոսք։ 1863՝ Լոնդոնում գործարկվեց աշխարհում առաջին մետրոպոլիտենը։ 1920՝ ստեղծվեց Ազգերի լիգան։ 1935՝ ծնվել է հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը։ 1938՝ ծնվել է ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ Դոնալդ Կնուտը։ 1946՝ տեղի ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի առաջին նիստը։ 1955՝ ծնվել է հայ հանրաճանաչ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը։ 1958՝ ծնվել է հայ ճանաչված դերասան, մշակութային գործիչ, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Թոխատյանը։ 1967՝ Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը։ Twitter