1703՝ Մոսկվայում լույս տեսավ առաջին ռուսական լրագիրը՝ «Սանկտ-Պետերբուրգյան նորություններ»։ 1831՝ ծնվել է ռուս դիվանագետ, կրոնական-պահպանողական ուղղության նշանավոր մտածող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, հրապարակախոս Կոնստանտին Լեոնտևը։ 1866՝ սկսեց հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական օրգան «Սիոն» պարբերականը։ 1915՝ Իտալիայի Ավեցցանո քաղաքում տեղի ունեցավ երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց մոտ 30 000 մարդ։ 1945՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի Բեռլինի ճակատամարտի ժամանակ սկսվեց Արևելա-պրուսական գործողությունը։ 1985՝ Եթովպիայում ուղևորատար գնացքի վթարի զոհ դարձավ 428 մարդ 1987՝ ծնվել է ռուս նշանավոր թենիսիստուհի, թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն Մարիա Շարապովան։ 1990՝ Բաքվում սկսվեցին խաղաղ հայ բնակչության ջարդեր։ 1991՝ խորհրդային զինված ուժերը գրոհելով գրավում են Վիլնյուսի հեռուստակենտրոնը, սպանելով տասնչորս մարդ։ 1998՝ Ուկրաինայում հիմնադրվեց Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը։ 2012՝ Իտալիայի ափերի մոտ 4234 ուղևորով Costa Concordia օվկիանոսային զբոսանավի վթարը։ Զոհվեց երեսուն մարդ, երկուսը՝ անհետ կորած։ Twitter