1753 թ. – ծնվել է Ջորջ Բերկլին, անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ (ծն. 1685 թ.): 1814 թ. – Նորվեգիան Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները զիջեց Դանիային: 1900 թ. – Հռոմում տեղի ունեցավ իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը: 1930 թ. – ծնվել է հայ երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանը: 1991 թ. – Վրաստանն ընդունեց իր պետական դրոշը: 2005 թ. – Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով ստեղծված «Հյույգենս» տիեզերական ապարատը իջավ Սատուրնի Տիտան արբանյակի վրա, դա Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրեջէքն էր: Twitter