Վերադառնալ նախագծի էջ 395 թ. – Հռոմեական կայսրությունից բաժանվեց Բյուզանդական կայսրությունը: 1894 թ. – ծնվել է հայ բանաստեղծ, դրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Տիգրան Հախումյանը: 1942 թ. – ծնվել է ամերիկացի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին։ 1961 թ. – ծնվել է վրացի նշանավոր շախմատիստուհի Մայա Չիբուրդանիձեն: 1962 թ. – ծնվել է կանադացի հանրահայտ կատակերգակ դերասան Ջիմ Քերրին: 1966 թ. – Իսպանիայի օդային տարածքում լիցքավորում կատարելիս իրար բախվեցին իսպանական KC-135 տանկերը և ամերիկյան B-52G մակնիշի կործանիչը, որի մեջ գտնվում էր ջերմամիջուկային ռումբ: 1991 թ. – Պարսից ծոցի պատերազմի ժամանակ սկսվեց «Փոթորիկ անապատում» ռազմական գործողությունը: 2002 թ. – Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ժայթքեց Նիարագոնգո հրաբուխը, ինչի հետևանքով մահացավ 147 մարդ, մոտ 120 000-ը մնացին անօթևան: Twitter