1535 թ. – իսպանացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսարոն հիմնեց Պերուի ներկայիս մայրաքաղաք Լիման: 1778 թ. – անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնաբերեց Հավայան կղզիները: 1899 թ. – ծնվել է հայ թատերագետ, գրականագետներ, բանասիրական գիտությունների դոկտոր Վահրամ Թերզիբաշյանը։ 1919 թ. – սկսվեց Փարիզի խաղաղության վեհաժողովը, որի ժամանակ ստորագրվեցին Առաջին համաշխարհային պատերազմի խաղաղության պայմանագրերը: 1943 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմում Կուրսկի ճակատամարտի ժամանակ Խորհրդային զորքերին հաջողվեց ճեղքել Լենինգրադի շրջափակումը: 1954 թ. – ծնվել է բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, բանահավաք, մանկավարժ Թովմաս Պողոսյանը: 1955 թ. – ծնվել է Քևին Քոսթները, ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և երաժիշտ, Օսկարի դափնեկիր: 1992 թ. – հիմնվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: 2001 թ. – Ֆրանսիական սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Twitter