1368 թ. – Չժոի Յուանչժանը հիմնեց չինական Մին դինաստիան: 1556 թ. – Չինաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով մահացավ մոտ 830 000 մարդ, այն պատմության ամենաշատ զոհերով երկրաշարժն է: 1783 թ. – ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, ֆրանսիական ռեալիստական վեպի հիմնադիրներից մեկը Ստենդալը: 1831 թ. – Բելգիան ընդունեց իր պետական դրոշը: 1903 թ. – ծնվել է հայ նշանավոր ջութակահար Իվան Գալամյանը: 1963 թ. – ծնվել է ճանաչված ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ Ժոզե Մոուրինյոն։ 1996 թ. – սկսեց հեռարձակվել ԱՐ հեռուստաալիքը, առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկը: 2001 թ. – Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 հոգի ինքնահրկիզում կատարեցին: 2012 թ. – Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ ընդունեց: Twitter