1533 թ. – Անգլիայի թագավոր Հենրի VIII-ն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացան։ 1736 թ. – ծնվել է ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս և մեխանիկ Ժոզեֆ Լուի Լագրանժը։ 1835 թ. – տեղի ունեցավ Վինչենցո Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի առաջնախաղը։ 1858 թ. – առաջին անգամ կատարվեց Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ «Հարսանեկան քայլերգը»։ 1922 թ. – Երևանում բացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։ 1950 թ. – ծնվել է հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը։ 1971 թ. - ծնվել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանը: 1980 թ. – ծնվել է իսպանացի ֆուտբոլիստ Չավի Էռնանդեսը։ 1981 թ. – ծնվել է ամերիկացի R&B ժանրի երգչուհի և երգերի հեղինակ Ալիշա Քիզը։ 2010 թ. – եթովպական Ethiopian Airlines ընկերության «Boeing 737» մակնիշի ինթքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով զոհվեց ինքնաթիռի ողջ անձնակազմը՝ 82 հոգի։ 2011 թ. – Եգիպտոսում սկսվեցին բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Հոսնի Մուբարաքի։ Twitter