Աշխարհում նշվում է Մաքսավորի միջազգային օրը: 1500 թ. – Յանսե Պիսենը դարձավ առաջին եվրոպացին, որն ուսումնասիրեց Ամազոնը: 1788 թ. – կապիտան Արթուր Ֆիլիպը Ավստրալիայում հիմնեց առաջին բնակավայրը, որը հետագայում դարձավ Սիդնեյ քաղաքը: 1837 թ. – Միչիգանը դարձավ ԱՄՆ-ի 26-րդ նահանգը: 1911 թ. – ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Պոլիկարպ Կաշը: 1924 թ. – ծնվել է հայ նշանավոր ռադիոֆիզիկոս, ակադեմիկոս, քաղաքական գործիչ Ռաֆայել Ղազարյանը: 1925 թ. – ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր Փոլ Նյումանը: 1934 թ. – Գերմանիայի և Լեհաստանի միջև պայմանագիր ստորագրվեց իրար վրա չհարձակվելու մասին: 1972 թ. – հարավսլավական «JAT» ընկերության McDonnell Douglas DC-9 մակնիշի ինքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով զոհվեց 26 մարդ: Twitter