ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հաստատվել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: 1832 թ. – ծնվել է անգլիացի գրող, նաև մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ, «Ալիսը Հրաշքների աշխարհում» աշխարհահռչակ գրվածքի հեղինակ Լուիս Քերոլը։ 1899 թ. – ծնվել է հայ լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արարատ Ղարիբյանը: 1918 թ. – Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց: 1919 թ. – ծնվել է ամերիկահայ դաշնակահար, երգիչ և դերասան Ռոս Բաղդասարյանը: 1939 թ. – ծնվել է հայ ճանաչված երգահան Տիգրան Մանսուրյանը: 1973 թ. – Փարիզում կնքվեց խաղաղության համաձայնագիր, համաձայն որի ամերիկյան զորքերը պետք է դուրս գային Վիետնամից, ինչով փաստորեն ավարտվում էր Վիետնամի պատերազմը: Twitter