1667 թ. – ռուս - լեհական պատերազմի ժամանակ կնքվեց Անդրուսովյան համաձայնագիրը, որով Կիևը ժամանակավորապես մտավ ցարական Ռուսաստանի կազմի մեջ: 1882 թ. – ծնվել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, ով 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում: 1896 թ. – Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո Հալեպում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի թուրքերը զորքերը հետ էին քաշում Զեյթուն գավառից: 1933 թ. – գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Գերմանիայի իշխանությունը հանձնեց ֆաշիստներին, Ադոլֆ Հիտլերը նշանակվեց կանցլեր: 1937 թ. – ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին: 1964 թ. – ծնվել է հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը՝ Պետրոս Ղևոնդյանը: 1969 թ. – The Beatles բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը տվեց իր վերջին համերգը: 2001 թ. – Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը: Twitter