1715 թ. – ծնվել է Ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ Կլոդ Ադրիան Հելվեցիուսը։ 1860 թ. – ծնվել է հայ արձակագիր, հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Ատրպետը։ 1890 թ. – ծնվել է չեխ նշանավոր գրող, արձակագիր և դրամատուրգ Կարել Չապեկը։ 1924 թ. – ԽՍՀՄ-ն ընդունեց իր առաջին սահմանադրությունը։ 1929 թ. – ծնվել է գերմանացի ֆիզիկոս-փորձարար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուերը։ 1935 թ. – ծնվել է ճապոնացի գրող, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օէն։ 1953 թ. – Հյուսիսային ծովում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվեց 2551 մարդ, մոտ 100 000 -ը մնացին անօթևան։ 1968 թ. – աշխարհի ամենափոքր կղզի պետությունը՝ Նաուրուն, հռչակեց իր անկախությունը։ 1981 թ. – ծնվել է ամերիկացիա նշանավոր երգիչ և դերասան, 4 Էմմի և 9 Գրեմմի մրցանակների դափնեկիր Ջասթին Թիմբերլեյքը։ Twitter