1537 թ. – ծնվել է ճապոնական նշանավոր իշխանապետ և կայսերական վարչապետ, Տոյոտոմի Հիդեյոսին, ով ավարտեց Ճապոնիայի վերամիացումը։ 1643 թ. – հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը հայտնաբերեց Ֆիջիի կղզեխումբը։ 1788 թ. – Մասաչուսեթսը դարձավ ԱՄՆ-ի 6-րդ նահանգը։ 1813 թ. – Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում առաջին անգամ կատարվեց Ջոակինո Ռոսսինիի նշանավոր «Տանկրեդ» օպերան։ 1819 թ. – հիմնվեց Սինգապուրի Հանրապետությունը։ 1911 թ. – ծնվել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։ 1958 թ. – Գերմանիայում վթարի ենթարկվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ինքնաթիռը, որի հետևանքով մահացավ 23 մարդ։ 1933 թ. – Ռուսաստանի Յակուտիա Հանրապետությունում գրանցվեց աշխարհում պաշտոնապես ամենացածր ջերմաստիճանը՝ −67,7 °C։ Twitter