Կաթոլիկ աշխարհում նշում են Սուրբ Վալենտինի օրը։ 1859 թ. – Օրեգոնը դարձավ ԱՄՆ-ի 33-րդ նահանգը։ 1912 թ. – Արիզոնան դարձավ ԱՄՆ-ի 48-րդ նահանգը։ 1925 թ. – ծնվել է հայ նշանավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանը։ 1929 թ. – ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում խոշոր բախում տեղի ունեցավ Ալ Կապոնեի և գերմանա-իռլանդական գանգստերների միջև։ 1949 թ. – Իսրայելի ազգային ժողովում՝ Քնեսեթում տեղի ունեցավ առաջին նիստը։ 1958 թ. – ծնվել է հայ ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր, շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող Սմբատ Լպուտյանը։ 1959 թ. – ծնվել է ամերիկյան օպերային երգչուհի, քնարերգական (լիրիկական) սոպրանո, հանդես է եկել աշխարհի հայտնի օպերային թատրոններում Ռենե Ֆլեմինգը: 1974 թ. – ծնվել է հայ ճանաչված հումորիստ, հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։ 2003 թ. – սատկեց աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը՝ Դոլլի ոչխարը։ 2005 թ. – ստեղծվեց Յութուբ ինտերնետային վիդեո-նախագծային կայքը։ Twitter