1748 թ. – ծնվել է անգլիացի նշանավոր սոցիոլոգ, իրավաբան Ջերեմի Բենթամը: 1794 թ. – Ֆրանսիան ընդունեց իր պետական դրոշը: 1909 թ. – ծնվել է հայ կին գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Արֆո Պետրոսյանը: 1934 թ. – ծնվել է շվեյցարացի գիտնական, ինֆորմատիկայի նշանավոր մասնագետ, Pascal, Modula և Oberon ծրագրավորման լեզուների հեղինակներից, Թյուրինգի մրցանակակիր Նիկլաուս Վիրտը: 1961 թ. – ԱՄՆ-ից Բելգիա թռչող Sabena ընկերության ինքնաթիռը վթարի ենթարկվեց, մահացավ 72 մարդ, որոնց մեջ էին նաև ԱՄՆ-ի ձևավոր չմշկասահքի հավաքականի անդամները: 2011 թ. – Լիբիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց: Twitter