197 թ. – տեղի ունեցավ Լուգդունի ճակատամարտը Հին Հռոմի կայսրեր Կլոդիուս Ալբինուսի և Սեպտիմիուս Սևերուսի միջև։ 1869 թ. – ծնվել է հայ բանաստեղծ, արձակագիր Հովհաննես Թումանյանը։ 1878 թ. – կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում։ 1905 թ. – սկսվեց Մուկդենյան ճակատամարտը, ռուս-ճապոնական պատերազմի նշանավոր մարտերից մեկը։ 1915 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Դարդանելյան գործողությունը։ 1953 թ. – ծնվել է Արգենտինայի առաջին կին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները։ 1986 թ. – տիեզերք դուրս եկավ «Միր» խորհրդային ուղեծրային կայանը։ 2004 թ. – Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Twitter