1816 թ. – Հռոմի Teatro Argentina թատրոնում կայացավ Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» նշանավոր օպերայի առաջնախաղը: 1872 թ. – Նյու Յորքում բացվեց «Մետրոպոլիտեն» թանգարանը, որն ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանն է: 1907 թ. – ծնվել է հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Մամիկոնյանը: 1940 թ. – ցուցադրվեց «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին սերիան: 1980 թ. – ծնվել է հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ով հանդես է գալիս Գերմանիայում: 1988 թ. – Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու, դրանով փաստորեն սկսվեց Ղարաբաղյան շարժումը: 1988 թ. – ծնվել է ծագումով բարբադոսցի ամերիկյան նշանավոր երգչուհի Ռիհաննան: Twitter