Նոյեմբերի 23, 2024
Radio

Radio

Եթերաժամի հյուրերն են «Արցախի փրկություն» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Վալերի Խաչատրյանը և Միքայել Գասպարյանը։

Տաթև Խաչատրյան

Դեկտեմբերի 15, 2021

Արցախի հանրային ռադիոյի տնօրեն

Հանրային ռադիոյում աշխատում է 2020թ․-ի սեպտեմբերից։

Բոլորին խնդրել եմ գրել՝ ինչ է իրենց համար ռադիոն։ Շատերը գրել են, որ ինքնակատարելագործման, ինքնաբացահայտման վայր է։ Որոշները՝ հետաքրքիր միջավայր ու մարդիկ։ Հիմա գրելու իմ հերթն է․ ինձ համար ռադիոն երկրորդ տունն է։ Այստեղ, ինչպես ցանկացած մեծ ընտանիքում, կան խնդիրներ, անհամաձայնություններ, վեճեր, բայց ավելի շատ են ժպիտները, կատակները, կարեկցանքը ու, որն ինձ համար ամենակարևորն է, աշխատանքի հանդեպ սերն ու պատասխանատվության մեծ զգացումը։ Բարի գալուստ իմ մեծ ընտանիք։

Արսեն Հայրապետյան

Դեկտեմբերի 15, 2021

Հնչյունային ռեժիսոր

Հանրային ռադիոյում աշխատում է 2021թ․-ի հունվարից։

Ռադիոն ապրելակերպ է։ Չես հասցնում հասկանալ՝ որ պահից է այն դառնում այնքան անբաժանելի քեզնից, որ այլևս առանց նրա չես կարողանում։

Վեհանուշ Հովսեփյան

Դեկտեմբերի 15, 2021

«Ուսուցիչ» հաղորդաշարի հեղինակ-վարող

Արցախի հանրային ռադիոյում աշխատում է 2015թ․-ից՝ որպես լրատվական բաժնի թղթակից:

Ռադիոն ինձ համար մտքերս արտահայտելու յուրովի աշխարհ է:

Լիրա Ղալայան

Դեկտեմբերի 15, 2021

«Սոցհարթակ» և «Սպեղանի» հաղորդաշարերի հեղինակ-վարող

Ռադիոյում աշխատում է 2019թ-ից:  Ունկնդիրներին ներկայացել է հեղինակային «Սոցհարթակ» հաղորդաշարով:

Պիտի անկեղծ խոստովանեմ, որ ի սկզբանե ռադիոն ինձ համար աշխատանք և ապրելու միջոց էր: Ժամանակի ընթացքում, բարեբախտաբար, այն վերածվեց հոգեհարազատ մի միջավայրի, որտեղ ամեն ինչ և՛ պարտավորեցնող է, և՛ հետաքրքիր ու խորհրդավոր:

«Գործարար Արցախ» և «Խորհրդարանական շաբաթ» հաղորդումների հեղինակ-վարող

Արցախի հանրային ռադիոյում աշխատում է 2008թ․-ից։ Երկար տարիներ աշխատել է լրատվական ծառայությունում՝ որպես լրագրող։

Ռադիոն ինձ համար սիրելի վայր է

Հեղինակ - վարող

Հանրային ռադիոյում ներկայումս հեղինակում է «Դարձ», «Բացվող ծրարներ», «Ռադիոարվեստանոց» հաղորդաշարերը։

Կառույցում աշխատում է 1995թ․-ից։ ԼՂՀ հեռուստառադիոպետկոմում աշխատել է որպես «Բարև, մարդ աստծո» և «Քաջազուն հայորդիներ» հաղորդաշարերի խմբագիր (1995-2000)։ Վարել ու խմբագրել է «Այսօր» տեղեկատվական-վերլուծական կիրակնօրյա ծրագիրը (2005-2006)։ Տարբեր տարիների ընթացքում հեղինակել է «Մատյան», «Ոգի», «Հուշամատյան», «Չարենցյան ընթերցումներ» հաղորդաշարերը, «Լուսատտիկ» մանկական, «Մինչև 18» մանկապատանեկան ռադիոհանդեսները, «Առագաստ» երիտասարդական ծրագիրը։ «Դարձ» հոգևոր հաղորդաշարը հեղինակում է 2006 թվականից։ 

 

 

Զառա Մարդոյան

Դեկտեմբերի 15, 2021

Արխիվի պատասխանատու

2004թ․-ից աշխատում է Հանրային ռադիոյում։ Նախկինում եղել է օպերատոր լրատվական ծառայությունում։

Ես 18 տարեկանից ընդունվել եմ աշխատանքի։ Այն ժամանակ ես ամենափոքր աշխատողն էի։ Մինչև օրս ես աշխատում եմ ռադիոյում ու այն համարում եմ իմ երկրորդ ընտանիքը։ Եթե սիրում ու հասկանում ես ռադիոյի իմաստը, այդ ժամանակ նա դառնում է քո ընկերը։

Ծովինար Գրիգորյան

Դեկտեմբերի 15, 2021

«Մայրաքաղաք» և «Հայացք» հաղորդումների հեղինակ-վարող

1988թ․-ից աշխատում է կառույցում․ 1988-1992թթ․ աշխատել է ԼՂԻՄ հեռուստառադիոյի պետական կոմիտեում՝ որպես հեռուստահաղորդումների խմբագիր, 1992-1995թթ․՝ ԼՂԻՄ ռադիոհեռուստատեսության պետական վարչության ռադիոհաղորդումների խմբագիր։ 2005թ․-ից ռադիոհաղորդումների խմբագիր է։ Արցախի Հանրապետության վաստակավոր լրագրող է։

Օլգա Գրիգորյան

Դեկտեմբերի 15, 2021

«Արցախ» լրատվական ծառայության ռուսերեն թողարկման մեկնաբան

На арцахском радио я работаю журналистом-диктором в русской службе новостей. Впервые на радио я пришла более двух лет назад и работала диктором в течении трёх месяцев. Второй раз через полгода также проработала в течении полутора месяцев диктором русской службы. В этом году начиная с февраля работаю на радио в качестве журналиста-диктора. Радио, в первую очередь - это источник информации, а также средство общения с радиослушателем. 

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ