Արցախում կան Վարդան Մամիկոնյանի անունը կրող եկեղեցիներ ու սրբավայրեր։ 2018թ․-ին Սուրբ Վարդանի անունով եկեղեցի է օծվել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։ Եվ արդեն չորրորդ անգամ, Ճարտարի Սուրբ Վարդան եկեղեցում Վարդանանց երանելի հիշատակը խնկարկել են ուխտով ու պատարագով։ Պատարագը մատուցվել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ։ Պատարագիչը սրբի անունը կրող եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Հարոյանն էր։ Նա մանրամասն անդրադարձել է տոնի խորհրդին ու պատմությանը։