Մարտի 8 է՝ կանանց համար տոն օր։ Մարիետա Ավանեսյանի համար տարվա բոլոր օրերը նման են իրար։ Այսօր նույնպես առավոտից ուշ երեկո դրսում արևտուր կանի։ Կյանքի անողոք հարվածներից նա չի չարացել։ Դիմադրել, ընկած տեղից ելնելու ուժ տվել է ծանոթ ու անծանոթ մարդկանց բարությունը։ Թշվառությունն անցյալում է, սակայն հոգի մաշող ցավը հետն է միշտ։