Հաղորդումը «Կոլցո» ռազմագործողության մասին է: Խաղաղ բնակչության դեմ այդ գործողությունը սկսվել է 1991թ. ապրիլի վերջին և շարունակվել մինչև օգոստոսի կեսերը: Նպատակն էր բռնությունների միջոցով ահաբեկել հայերին, որպեսզի հրաժարվեն մայր հայրենիքին միանալու որոշումից, փոխել ժողովրդագրական պատկերը: Քսանչորս հայկական գյուղեր բռնի տեղահանվել են, ավելի քան 10 հազար մարդ դուրս է քշվել հարազատ բնօրրանից, տասնյակները՝ սպանվել: