Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է հուշ-երեկո նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի ծննդյան 85-ամյակին։ «Ես և նա» հեղինակային ներկայացմամբ հանդես է եկել նրա այրին՝ Լիանա Անթառանյանը։
Օրվա եթերաժամին Վարդուհի Բաղդասարյանը զրուցել է դրամատուրգ, ռեժիսոր, «Ռազմիկ» թատերական հիմնադրամի տնօրեն Լիանա Անթառանյանի հետ։