Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջի վերաբերյալ որոշումը: Հաագայի դատարանը, ըստ էության, մասամբ բավարարեց պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությունով: Դատարանի որոշման քաղաքական ու իրավական հետևանքների մասին զրուցել ենք փաստաբան Ռաֆիկ Մարտիրոսյանի հետ։