ՊԲ սպա Ռաֆայել Հակոբյանն իր գումարտակի հետ պատերազմի առաջին օրերից մարտական խնդիրներ է կատարել սահմանի տարբեր հատվածներում՝ Հադրութի տարբեր տեղամասերից մինչև Կարախանբեյլի, ապա գումարտակը տեղափոխվեց Մարտունու հատված, որտեղ էլ նա զոհվեց նոյեմբերի 9-ին՝ զինադադարից երկու ժամ առաջ։ Թողարկումը նվիրված է Ռաֆայելի հիշատակին։