Ապրիլի 29, 2024

Հայացք. Էլմիրա Դաբաղյան

By Ծովինար Գրիգորյան Հուլիսի 18, 2023

Էլմիրա Դաբաղյանի ծննդավայրը Ադրբեջանական ԽՍՀ Շամքորի շրջանի Ջագիր հայկական գյուղն է։ Շատ փոքր էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Իսմայիլլիի շրջան։ Նորշենի դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչը մեծ սիրով ու ջերմությամբ էր պատմում Ստեփանակերտի, Արցախի մասին, իսկ Էլմիրան երազում էր ապրել հայկական միջավայրում։ Քսան տարեկանում մեն-մենակ եկավ Ստեփանակերտ, հեռավոր ազգականի մոտ։ Այստեղ ամուսնացավ ու կյանքն ընդմիշտ կապեց Արցախի հետ։ Արցախի ճակատագիրը դարձավ նրա ճակատագիրը։
Աշնանային պատերազմում մեր պարտությունը դեռ դառնացնում է հոգին, իսկ շրջափակման զրկանքները համբերությամբ տանում է։ «Արցախցին ուժեղ է, համառ է ու տոկուն և կշարունակի դիմադրել, չի հեռանա հարազատ եզերքից»,- ասում է։

Last modified on Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023 06:09
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ