Ներսես Շնորհալի: Նրա աստվածատուր բազմաթիվ շնորհներից մեկը բանաստեղծելն էր: Նա է մեր հայրենական քնարերգության մեջ առաջին չափածո պատմության, պատմահայրենասիրական ողբի, տիեզերական պոեմի, չափածո ներբողյանի, ուղերձի ու մաղթանքի հեղինակը: Նա նաև մեր առաջին մանկագիրն է, մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության ու հանելուկի հիմնադիրը:
Հեղինակ և վարող՝ Վարդուհի Բաղդասարյան: