Հաղորդման հյուրն է 19-ամյա Դիանա Աբրահամյանը, ով Գյուրջյանի անվան Կիրառական Արվեստի Ինստիտուտի ինտերյերի դիզայնի երկրորդ կուրսի ուսանողուհի է։ Դիանան համատեղում է ուսանողությունը և աշխատանքը՝ աշխատելով Թումո կենտրոնում որպես մարզիչ։ Ինչպես նաև համագործակցում է բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոնի հիմնադրամի հետ։