«Քաղաքագետի ամբիոն» հաղորդման թեման պատմության հաստ փոշուն կուլ գնացած ավելի քան մեկդարյա վաղեմության եղերական իրադարձությունն է՝ երկաթգծի Շամխորի և այլ կիսակայարաններում Կովկասյան ռազմաճակատից տուն դարձող ռուսական զորքերի սոսկալի ջարդը մուսավաթական-թաթարական զորամասերի և ավազակախմբերի կողմից։