Այսօր Ասկերանի վերածննդի օրն է։ 1988թ․ փետրվարի 22-ին Աղդամից տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ հարձակվել են Ասկերանի վրա։ Հանդիպել են արժանի դիմադրության և հետ շպրտվել։ Այդ հարձակումը մեզ ուժով ահաբեկելու, Արցախյան շարժումը բռնությամբ ճնշելու առաջին փորձն էր։ Պայքարի խաղաղ փուլն ավարտվեց։ Նույն օրն իսկ որոշվեց շրջանի գյուղերում ստեղծել առաջին ինքնապաշտպանական ջոկատները։