Նոյեմբերի 21, 2024

Հանրահավաք շրջափակված Արցախում

By Վիկտորյա Սարգսյան Դեկտեմբերի 26, 2022

Վերածննդի հրապարակը տարիներ շարունակ մեր հույսերի, երազանքների, պայքարի ու հաղթանակների խորհրդանիշն էր։ Այսօր տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են առաջին հերթին ինքներս մեզ ու հետո արտաքին աշխարհին ցույց տալու մեր միասնականությունն ու վճռականությունը։ Այս անգամ ժողովրդին մեկտեղել են ոչ թե հույսեր կամ ակնկալիքներ, այլ հստակ պահանջ՝ 

«Մենք սպասում ենք, որ մեր պահանջը պիտի կատարվի։ Աշխարհը պետք է լսի մեզ։ Ճանապարհը պետք է բացվի։ Այս ժողովուրդն այստեղ ծնվել է, այստեղ էլ պետք է ապրի։ Սա մեր հողն է, մեր ջուրն է։ Մենք ուրիշ տեղ ապրել չենք կարող։ Իմ տեղն այստեղ է և ուրիշ գնալու տեղ չունենք»։ «Անկախություն։ Ուզում ենք մի օր էլ այստեղ հավաքվենք ու մեր անկախությունը նշենք»։ «Պահանջն է, որ ճանապարհը բացվի։ Ամեն ինչ լավ է լինելու»։ 

Համաժողովրդական հանրահավաքը մեկնարկել է միասնական Տերունական աղոթքով։ Մեզ այսօր միավորել է նաև ընհանուր մտահոգություն՝ ապագայի հանդեպ վստահության վերականգնումը։ Այս նեղությունները մեզ հաճախ օգնում են սթափվելու, միավորվելու և փրկության ուղիներ փնտրելու՝ ասում է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Բայց այս ամենը ինքնանպատակ ու անպտուղ չպետք է լինի՝ ասում է։ 

«Այլ առիթ պետք է տա գործնական ու շոշափելի քայլերի։ Հոգևոր իրականության ու մարդկային փորձառության մեջ կա երկու զուգահեռ և փոխկապակցված բանաձև՝ դարձած ճշմարտություն։ Առաջինն ասում է՝ «Փրկիր ինքդ քեզ, և քո շուրջը կփրկվեն շատերը», իսկ երկրորդը՝ «Հաղթիր ինքդ քեզ, և բոլորը կխորահվեն քո առջև»»։ 

Ամբողջ հրապարակը բարձրացրեց բռուցնքներն ու բռուցքված հարգեց հայրենիքի համար ընկածների հիշատակը։ Ծանր լռություն տիրեց Վերածննդի հրապարակում։   Ստեղ կարե լռություն ինի մի քանի վայրկյան Հոկտեմբերի 30-ի բազմահազարանոց հանրահավքից հետո ադրբեջանցիները հայտարարում էին իբր Հայաստանից Արցախ հարյուրավոր մադիկ են բերվել։ Հիմա՞ ինչ պիտի ասեն։ Տեսեք որ Արցախը կա և լինելու է՝ հայտարարել է «Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների և անհայտ կորածների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը։ 

«Եվ արցախցին պայքարելու է իր այստեղ ապրելու իրավունքի համար։ Հիմա դիմում եմ, այսպես կոչված, էկոակտիվիստներին։ Գնացեք ձեր կողտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվեք։ Գնացեք ձեր Բաքվի և Սումգաիթի կեղտոտ օդի մաքրությամբ զբաղվեք»։ 

Արցախիցի երիտասարդների կոչը հնչեց 4 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն։ «Դադարեք խոսել, սկսեք գործել՝ հանուն Արցախի և նրա ժողովդրդի ապագայի։ Մենք ենք Արցախը, մենք կանք»՝ սա է նրանց կոչը։ Այս պայքարն ու շրջափակումը ոչ թե 14 օր, այլ արդեն 35 տարի է շարունակվում՝ ասում է հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Իրավիճակը պետք է ընդունել սթափ ու պատրաստ լինել պայքարելու՝ անցյալի արժեքները պահելու և ապագայի հանդեպ հույսը վերականգնելու համար։ 

«Արցախը արմատ է ոչ միայն մեզ համար, այլև ամբողջ հայկական աշխարհի։ Եվ ասեմ ավելին, Արցախը արմատ է աշխարհի համար, որովհետև մենք եղել ենք ու դառնալու են օրինակ՝ նոր վերածննդի, նոր արժեքների և ավանդույնթների։ Այն ուժը, որ կա Արցախում, չկա ոչ մի տեղ»։ 

 Ամփոփելով համաժողովրդական հանրահավաքը՝ Վերածննդի հրապարակից հնչեցվեց  Արցախի հանրապետության ժողովրդի կոչ-ուղերձը համայն հայությանը և աշխարհին։ Հանրահավքն ամփոփվեց Արցախի հանրապետության օրհներգով։ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ