Բերդաշենում ավարտվել է համայնքապետի ընտրությունը։ Ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների 63.21 %-ը։ Ընտրական հանձնաժողովի նախագահ Զարմիկ Ասրյանը ընտրություներին քաղաքացիների մասնակցությունը գոհացուցիչ է համարում։ Ընտրական հանձնաժողովի նախագահը «Արցախ» լրատվականին ասաց, որ արդեն մեկնարկել է թերթիկների հաշվարկը։ Ընտրության նախնական արդյունքները հայտնի կլինեն մի քանի ժամից։