Արցախի հիդրոօթերևութաբանության ծառայությունից հաղորդում են, որ հանրապետության տարածքում վաղը կդիտվի ամպամածություն, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Վայրկյանում 3-6 մետր արագությամբ հարավ-արևելյան քամի, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` վայրկյանում 15-20 մետր արագությամբ: Օդի ջերմաստիճանը գիշերը՝ 9 ից 12, ցերեկը՝ 13-ից 18 աստիճան տաքություն: