Արցախի հիդրոօդերևութաբանության ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում վաղը կդիտվի ամպամածություն, ցերեկը սպասվում է անձրև: Վայրկյանում 4-6 մ արագությամբ հարավային քամի, սպասվում է քամու ուժգնացում՝ վայրկյանում 18-22 մետր արագությամբ։ Օդի ջերմաստիճանը գիշերը՝ 4-8, ցերեկը՝ 16-19 աստիճան տաքություն: