Նոյեմբերի 23, 2024

Բերձորին այլընտրանք․ ե՞րբ պատրաստ կլինի ճանապարհը

By Ռադիոլուր Օգոստոսի 08, 2022

Բերձորի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները սկսվել են՝ այս մասին օրերս հայտարարել էր ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների  նախարար Գնել Սանոսյանը։ Երեք փուլանոց շինաշխատանքներն իրականացնող «Ճանապարհ» ընկերության տնօրեն Էդուարդ Բեզոյանը «Ռադիոլուր»-ին շինարարական  աշխատանքների ընթացքի մասին որոշ մանրամասներն է ներկայացրել։ 

 

Հայաստանի վարչապետը նախորդիվ հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ M12  ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց, իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթակացարգ էր տեղի ունենում շինարարական կազմակերպության  ընտրության նպատակով։ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ հայտարարել էր, որ մինչեւ գարուն ճանապարհի  կառուցումը կավարտվի։

Արցախի հանրային ռադիո
Last modified on Երկուշաբթի, 08 Օգոստոսի 2022 14:20
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ