Նոյեմբերի 24, 2024

Ահազանգ hանրապետություն ներմուծված նրբերշիկի որակի մասին

By Մարգարիտա Ղուշունց Հոկտեմբերի 11, 2022

  «Կանադա» մակնիշի նրբերշիկի որակի անհամապատասխանության մասին ահազանգը Պետական տեսչությունների կառավարման կոմիտեն   ստացել է երեկ երեկոյան։ Արդեն վաղ առավոտից կոմիտեի աշխատակիցները սկսել են  համապատասխան միջոցառումները, պարզելու՝ սննդամթերքի  վտանգավորության ռիսկերը՝  ասում է կոմտեի նախագահ  Լևոն Սարգսյանը: 

«Առաջնային խնդիրն այն է,որ յուրքանչյուր հաղորդագրության հետքով գնանք և պարզենք իրականությունը: Եթե ունենանք համապատասխան օրինական հիմք, ապա կձեռնարկվեն միջոցներ տվյալ ապրանքատեսակը հանելու շուկայից: Միայն սպառողի դիմում-բողոքի հիման վրա չենք կարող միանգամից հանել ապրանքատեսակը»:

 Լաբորատոր հետազոտության արդյուքները կլինեն միայն 3 օր անց, իսկ մինչ այդ, կոմիտեն կապ է հաստատել Արցախում գործող բոլոր բժշկական հաստատությունների հետ, պարզելու՝ սննդային թունավորման կամ աղիքային ինֆեկցիայի դեպքեր այս ընթացքում եղե՞լ են, թե՞ ոչ: Լևոն Սարգսյանն ասում է՝ պատասխանատուները հավաստիացրել են, որ նման դեպքեր չեն արձանագրվել: Ահազանգը ստացվել էր   թեժ գծով, բայց այն  կոմիտեի ու հանրության շփման միակ միջոցը չէ։ Կոմիտեն  իրազեկման աշխատանքներ է իրականացնում դպրոցներում: Որովհետև, Լևոն Սարգսյանի խոսքով, թիրախային խմբում հենց երեխաներն են: «Մենք ունենք կոմիտեում իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին, որը հիմա կազմավորում ենք և բազմաթիվ աշխատանքներ ենք իրականացնում ։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային թեժ գիծ: Նախատեսվում է նաև պայմաններ ստեղծել հանրության հետ անմիջական քննարկումներ իրականացնելու համար: Արդեն տարբեր դպրոցներում երեխաների հետ դասընթացներ ենք անցկացրել ,որպեսզի իմանան թե ինչ սննդամթերք պետք է գնել» : Պետական տեսչությունների կառավարման կոմիտեն վերակազմավորվել  է 2022-ի ապրիլին՝ ներառելով մինչ այդ առանձին և տարբեր մարմիներում գործող 9-ը տեսչություն՝ այդ թվում     սննդամթերքի անվտանգության տեսչությունը։    Կոմիտեի հիմնական գործառույթը մնում է ոչ պիտանի սննդամթերքի հայտնաբերումն ու դրանց ոչնչացումը։  Այս ընթացքում   արձանագրված խախտումները քիչ չեն եղել՝ ասում է զրուցակիցս: 

«Այս 6 ամսվա ընթացքում սննդամթերքի բլոկի իրականացված դիտարկումների,շրջայցերի արդյունքում ոչնչացվել է 617 կգ սննդամթերք և 107 լիտր ըմպելիք»: 

Այն ապրանքները ,որոնք ժամկետնանց չեն և պահպանման պայմանները նորմալ են, սակայն որակական բացասական հատկություններ ունեն,  այդ պարագայում տեսչական գործառույթները կատարվում են լաբորատոր հետազոտության հիմքի վրա, ասում է կոմիտեի նախագահը: Ինչպես է կարգավորում այս խնդիրը և ի՞նչ լուծումներ են առաջարկվում, մանրամասնում է Լևոն Սարգսյանը: 

«Այդ պարագայում մենք իրականացնում ենք հսկիչ գնում, նմուշառում ենք իրականացնում տարբեր խմբաքանակներից և ուղարկում համապատասխան լաբորատորիա,որը հիմա գործում է Գյուղատնտեսության նախաարության կազմում: Լաբորատոր հետազոտությհուններից հետո,եթե ստանում ենք բացասական կամ դրական պատասխան, որ տվյալ սննդամթերքը պիտանի չէ օգտագործման, ապա այդ հետազոտության եզրակացության հիման վրա ամբողջ խմբաքանակը շուկայից հանվում է, ոչնչացվում  կամ օգտահանվում : Լինում են դեպքեր,երբ տվյալ մատակարարը հետ է վերցնում ապրանքը հետագա օգտահանման համար: Այսինքն` այդ ապրանքը ամբողջությամբ դուրս է գալիս շուկայից»: 

Լևոն Սարգսյանի  խոսքով՝ նրբերշիկի որակական անհամապատասխանությունը հաստատվելու դեպքում ՊԵԿ-ի հետ համագործակցությամբ նրբերշիկի ամբողջ խմբաքանակը շուկայից կհանվի և ապագայում թիրախային վերահսկողություն կիրականացվի։ 

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2022 17:21
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ