Ադրբեջանի զինուժը այսօր առավոտյան և երեկ երեկոյան խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը նաև ՀՀ հետ շփման գծում
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն այսօր ժամը 05:30-ին կրակ են բացել Տեղ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում, ասվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ ադրբեջանական ԶՈՒ-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից երեկ 17:35-ին կրակ են բացել Տեղի և Սև լճի, իսկ 20:50-ին` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 21:15-21:30-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:», նշված է պաշտպանական գերատեսչության մամլո հաղորդագրությունում: