Ադրբեջանական զինուժն այս գիշեր կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Ջիլ և Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը։
«Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:», ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարությունում։