Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում այսօր 14:00-ի սահմաններում խախտել է հրադադարը` կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: