Ապրիլի 28, 2024

ՀՀ ՊՆ. Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել

By Հուլիսի 18, 2023

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:», ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ