Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՀՀ ՊՆ-ը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին` ժամը 09։55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում: