Նոյեմբերի 22, 2024

Ադրբեջանական կողմը Հայաստանի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումից հետո տարածել է ապատեղեկատվություն. ՀՀ ՊՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 23, 2023

Ադրբեջանական կողմը Հայաստանի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումից հետո տարածել է ապատեղեկատվություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնում են Հայասատանի պաշտպանական գերատեսչությունից:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր. «Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից այսօր ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ