Ադրբեջանական կողմն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին` ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում: