Մայիսի 05, 2024

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 31, 2023

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ հերքելով ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ