Ադրբեջանական կողմն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:»,-ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում: